Մի քիչ երկար եմ գրելու, բայց հույս ունեմ որ կկարդաք
Ուզում եմ խոսել մի «ֆլեշմոբի» մասին, որը էս քանի օրա պտտվումա լենտայումս, ու ամեն անգամ կամքի մեծ ուժ եմ գործադրում, որ ինձ թույլ չտամ մտնել ու մի քանի հարց տալ էս ապուշության տակը ստորագրողներին, էն պարզ պատճառով, որ իմ ընկերներից շատերն էլ էն դարձել էս խեղկատակության մասնակիցը: Կա մի գիտություն, կոչվումա Հոգեբանություն, ու էս գիտությունը ունի շատ մի պուպուշ բաժին, որը ուսումնասիրումա մասսաների կառավարումը ու տենց լիքը մեխանիզմներա առաջրկում ինչպես հոգեբանորեն ճնշել ու հետո հավեսով նրանց կառավարել: Ես չեմ ուզում «ликбез» անցկացնել, բայց կուզենայի անրադանալ այդ մեխանիզմներից մի երկուսին: Որպեսզի մասսան հեշտ կառավարվի, սկուսում են ազդել մարդկանց հուզական դաշտի վրա (իսկ մենք այսօր շատ խոցելի ենք էդ առումով), հետո ներշնչվում է մեղավորության զգացմունք, դու քեզ մեղավոր ես զգում, որ ինչ-ինչ պատճառներով բարիկադների այս կողմոմ ես՝ տաքուկ ու ապահով: Դա մենք կարող ենք տեսնել այդ ֆլեշմոբ կոչվածի առաջին հատվածում, այս պաից սկսված մենք արդեն պատրաստենք (клиент готов): Տարբեր գործողությունները, ամողջ պատասխանուտվությամբ երդվում ենք, որ էլ չենք մտածելու, չենք խոսելու ու… դե բովանդակությունը գիտեք էդ ֆլեշմոբի, գլուխներդ չտանեմ: Դա արդեն մասսաների կառավարման երրորդ ու ամենաարդյունավետ փուլնա, ինչը տեսնում ենք ֆլեշմոբի երկրորդ հատվածում: Անել այն, ինչ քեզանից ակնկալում են այս հմուտ կազմակերպիչները: Ո՞վա գրել էս նամակը, ո՞վ գիտի սկզբնաղբյուրը: Վստահեմ ոչ-ոք չունի այդ հարցի պատասխանը, սա սովորական մարդու սրտից բխած ստատուս չի:
Ժոզովուրդ լուրջ ե՞ք ասում, էդ երբեք սուտ ինֆոներ տարածել, կամ ե՞րբ եք տրտնջացել ու զինվորին ինչ-որ բանում մեղադրել, որ հիմա էլ «երդվում» էք, որ էլ տենց բան չեք անելու:
Ինչի 10 անգամ չեք կարդում, բառ առ բառ չեք վերլուծում ու հասկաում ինչ առաջադրանքա հետապնդվում, կիսվելուց, կամ copy paste, կամ «անխնա» տարածելուց առաջ!!!! Մեր արժեքը, մեր անհատականություննա, ու ոչ թե մասսայի մեջ ձուլվելը: Կներեք, наболело:
Իսկ հիմա նորից կարդացեք այդ ֆլեշմոբի բովանդակությունը, առանց էմոցիոնալ ֆոնի ու առանց գերազանցիկի առոգանության:
Հ.Գ չքաղաքականացնել!
Մարինա Դրավաջյանի ֆեյսբուքյան էջից
Մի քիչ երկար եմ գրելու, բայց հույս ունեմ որ կկարդաք? Ուզում եմ խոսել մի «ֆլեշմոբի» մասին, որը էս քանի օրա պտտվումա…
Gepostet von Marina Dravajyan am Mittwoch, 21. Oktober 2020