
Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, կամ ավելի ճիշտ քաղաքականության դրսևորումներից մեկը։ Սխալ քաղաքականությունը կարող է հանգեցնել պատերազմի, ճիշտ քաղաքականությունը’ խաղաղության։
Այսօրվա Հայաստանի ամենաթույլ օղակը քաղաքականության բացակայությունն է ու դրա պատասխանատուները դիվանագետները չեն, նրանք ընդամենը դրա իրագործողներն են։
Հիմնական լուծումները հիմա այդ հարթության մեջ է պետք որոնել, սակայն դրա մասին խոսելն այսօր արգելված է։
Չհարցնեք, թե ինչ պետք է անել, ես մինչև հիմա դեռ չեմ հասկացել, թե որն է այս կառավարության ներքին ու արտաքին քաղաքականության նպատակներն, որ քննարկենք, թե ինչը պետք է փոխել։ Ուղղակի պետք է գոնե մի որևէ քաղաքական գիծ ձևավորել ու դրանով շարժվել։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10223166410605934