Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն, որն այս օրերին Երեւանում է, շարունակում է աջակցել Հայաստանին ու Արցախին։ Երաժիշտը հերթական գրառմամբ վստահություն է հայտնել, որ հաղթելու ենք։
«Հայաստանն ուժեղ է։ Թող թշնամին նայի յուրաքանչյուր հայի աչքերին ու հասկանա, թե ումից պիտի վախենա։ Դուք չեք կարող կոտրել հայկական ոգին։ Ինչպես Դավիթն ընդդեմ Գոլիաֆի։ Մենք կհաղթենք։ Արցախն ազատ կլինի»,- գրել է նա։