Դարերով մեր հակառակորդներին և մեզ հալածողներին անուղեղ ու ոչխար ասելու հետևանքներն ենք քաղում
Advertisement 1000 x 90

Դարերով մեր հակառակորդներին և մեզ հալածողներին անուղեղ ու ոչխար ասելու հետևանքներն ենք քաղում

Դարերով մեր հակառակորդներին և մեզ հալածողներին անուղեղ ու ոչխար ասելու հետևանքներն ենք քաղում:

Թերագնահատել ենք, և շարունակում ենք անել, իսկ իրենք սերտել են 21-րդ դարի գիտելիքն ու նորարարության պտուղներն են քաղում: Ունեն զարգացած տնտեսություն և ժամանակակից զինտեխնիկա, որը նաև իր մեջ պարունակում է արհեստական բանականության տարրեր:

Գիտե՞ք սա ինչի արդյունք է: Տասնյակ տարիներ այս պետությունը աշխարհի լավագույն համալսարաններում ֆինանսավորողների պաշտոնական ցանկերում է: Այսինքն, իր պետության առաջնահերթ ոլորտներում ֆինանսավորում է իր քաղաքացիների կրթությունը այդ համալսարաններում, որոնք պարտավորվում են այնուհետ իրենց երկրում ծառայեցնել ստացած գիտելիքները:

Իսկ մենք ինչ ենք անում, պատասխան` ոչինչ:

Շարունակում ենք իրենց համարել տգետ, ոչխար և անուղեղ: Իսկ մեզ` աշխարհի ամենախելացիներից ու իմաստուններից:

Բայց արի ու տես, իրականության մեջ հակադիր պատկերն է:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/hovhan.avetisyan/posts/4045979938752018