Մարդիկ կյանքով վճարել են հայրենիքի հավերժության համար, այլ ոչ թե խաղաղապահներին երկիր հանձելու համար
Advertisement 1000 x 90

Մարդիկ կյանքով վճարել են հայրենիքի հավերժության համար, այլ ոչ թե խաղաղապահներին երկիր հանձելու համար

Հարցրե՛ք այս պատերազմում զոհվածների մայրերին, թե իրենց որդիները ռազմաճակատ մեկնելուց առաջ ասում էին, թե օտար խաղաղապահների տեղակայման համա՞ր են գնում մարտնչելու:

Հարցրե՛ք առաջնագծում կռվող 20-30 տարեկան խիզախներին, հին ու ամուր ֆիդայիններին, թե իրենք խաղաղապահների համա՞ր են գիշերները լուսացնում սառը խրամատներում, իսկ ցերեկները մարտի նետվում՝ մահն աչքերի առաջ:

Հարցրե՛ք ղարաբաղյան նախորդ պատերազմներում զոհվածների մայրերին, քույրերին, սիրելիներին, ընկերներին, թե որդի, եղբայր, ընկեր, սիրելի են կորցրել օտար խաղաղապահների համա՞ր:

Հերի՛ք եղավ մեկը մյուսից անհեթեթ զիջումների և համաձայնությունների մասին խոսել: Մարդիկ կյանքով վճարել են հայրենիքի հավերժության համար, այլ ոչ թե խաղաղապահներին երկիր հանձելու համար:

Ականջներիդ օղ արեք՝

ՄԵՆՔ ՕՏԱՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԵՐԿԻՐ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ:

Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Հարցրե՛ք այս պատերազմում զոհվածների մայրերին, թե իրենց որդիները ռազմաճակատ մեկնելուց առաջ ասում էին, թե օտար…

Gepostet von Narine Mkrtchyan am Donnerstag, 22. Oktober 2020



Նման նյութեր