Կարող եք զարմանալ, բայց երեկվա ամենալավ լուրն ինձ համար այն էր, որ ասվեց, թե հայկական կողմն էլ քարտեզ կհրապարակի ռազմաճակատի վերաբերյալ:
Սրա անհրաժեշտության մասին, որքան թույլ է տվել ռազմական իրավիճակը, կարծես, շատերս փորձել ենք ակնարկել:
Հիմա, քանի որ արդեն պաշտոնապես ասվել է, որ դա կլինի, ուզում եմ տեսակետս ավելի պարզ ասել:
Մեր ոճը եղել է ու կա թափանցիկությունը:
Մեր հանրությունն իրոք արժանի է դրան, և այս օրերին էլ մի ավելորդ անգամ ապացուցել է, որ արժանի այդ վերաբերմունքին:
Մենք սթափ ու գիտակից քաղաքացիների հանրույթ ենք:
Այս պատերազմում մենք նման ենք Հին Էլադային, որը պատերազմում է հանուն իր ոչ միայն արտաքին այլև ներքին ազատության ընդդեմ դասական արևելյան բռնապետության:
Մենք սուլթանի հպատակներ չենք, այլ ազատ հայեր՝ արևմտյան՝ իրական, հնուց եկող արժեքներ կրող: Նկատի ումեն հենց հին, դասական արևմտյանը:
Վստահ եմ, որ մեր հանրությունը, ավելի կոնկրետ պատկեր ստանալով ռազմաճակատի վերաբերյալ ոչ թե կընկճվի, այլ ավելի ևս կկենտրոնացնի իր ուժերը՝ հոգևոր ֆիզիկական:
Այստեղ նաև գործնական իմաստ կա:
Նախ՝ տակից մութ ակնարկներ անողների գործը բարդանալու է, եթե չասեմ կանիմաստանա: Նրանց պարզունակ հաշվարկն այն էր, որ եթե հայ ժողովուրդն իմանա «ճշմարտությունը», ապա խուճապի կմատնվի: Այ, էս աստիճան չեն ճանաչում սեփական ժողովրդին: Չնայած սեփականն այստեղ չակերտներում էր պետք դնել:
Երկրորդ՝ մարդիկ պետք է, այո, սթափ գիտակցեն վտանգի աստիճանը: Որովհետև վտանգի զգացողությունն ու գիտակցությունն առողջ հանրություններում մոբիլիզացնող ուժ է:
Հրանտ Տեր-Աբրահամյանի էջից:
https://www.facebook.com/ustahrant/posts/10224146317269917