Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգի անձնակազմին հաջողվել է այս տարի իրականացված դաշտային վարժանքի ընթացքում ճշգրտության ռեկորդ սահմանել:
Այս մասին հյատնել է bmpd.livejournal.com բլոգի հեղինակը՝ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացած տեղեկությանը հղումով:
Նշվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի անձնակազմին հաջողվել է առաջին իր հրթիռի արձակմամբ խոցել բոլոր թիրախները:
ՌԴ ԶՈՒ տասը զենիթահրթիռային ջոկատների վարժանքներն անցկացվել են «Աշուլուկ» և «Տելեմբա» հրաձգարաններում: Դրանք համալրված են եղել С-400 համակարգերով: Հրթիռային կրակի ժամանակ ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել:
Ընդհանուր առմամբ, օգտագործվել է 51 թիրախ, որոնց ուղղությամբ արձակվել է զենիթային կառավարմամբ 63 С-400 հրթիռ: Դրանք խոցել են բոլոր թիրախները, ընդ որում՝ առաջին իսկ հրթիռից: Քանի որ արձակված հրթիռները 12-ով ավելի են եղել թիրախներից, դրանցից որոշները խոցել է արդեն երկրորդ հրթիռ:
tert.am