
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հանդիպում է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ։ Արցախի նախագահն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:
Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»,- գրել է Հարությունյանը։