
«Արցախ» տեղեկատվական շտաբից տեղեկանում ենք, որ ԱՀ ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով:
«Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով:
Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները»:
«Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ»,- նշել է Արտակ Բագլարյանը։