Թվում է, թե ընդհանուր լեզվաբանները մասնագիտական անելիք չունեն պատերազմական այս պայմաններում, բայց շատ հետաքրքրական և օգտակար կլիներ, եթե համակարգային կերպով վերլուծվեին Բաքվի բռնապետի ելույթները։
Ըստ իս, նման աշխատանքի պարագայում պետք է նախևառաջ որոշարկվեն դրանցում առավել հաճախական թեմաները և թեզերը. իմաստային հակադրության սահմանումները (բարեկամ – թշնամի), խոսքի հետ կապված նախադեպային երևույթները (ի՞նչ է ասվել, և ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո), խոսքային ներազդեցության միջոցները սեփական և օտար հանրույթների հասարակական գիտակցության վրա և այլն։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/vardan.voskanian/posts/3798190080219423