
Երևանի Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվել՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի աջակցությամբ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով առաջնագծում զոհված հայորդիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները մոմավառության վայրում տեղադրել են մարտերում զոհված զինծառայողների ու կամավորականների լուսանկարները:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել են 974 զինծառայողներ: