Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը Facebook-ի իր էջում հերքել է իր մահվան մասին լուրերը։
«Եկել եմ ասեմ, որ ադրբեջանական և վրացական (ալիևամերձ և սահակաշվիլիամերձ) մամուլում երեկ տարածված ինֆորմացիան, չի համապատասխանում իրականությանը»,–գրել է նա:
Նա հեգնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշելով, որ նրա հետախուզությունը և Հայաստանում ու Վրաստանում գործող գործակալական ցանցը հերթական անգամ սխալ տեղեկություն են մատուցել:
«Ինչպես տեսնում եք, ես ողջ և առողջ եմ և ինչպես կասեր դասականը, ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու քո և միշիկոի (նկատի ունի Վրաստանի նախկին նախագահին) հուղարկավորությունների ժամանակ… Այս կեղծ լուրից Ադրբեջանում և Վրաստանում ուրախացողների և բերկրանքից հրճվողների մասով ամեն ինչ պարզ էր, այ, ՀՀ-ում ուրախացողների և հրճվողների շրջանակների մասով կխոսեմ պատերազմի ավարտից հետո»,–գրել է նա: