Ուղղակի ԹԱՍԻԲԻ թեզին անդրադառնամ ու գնամ էլի իմ բնագավառում իմ կռիվը շարունակելու:
Իշխող ուժը 800.000 ձայն է ստացել ընտրություններում: Ենթադրենք ուղիղ կեսը կանայք են: Ենթադրենք 400.000-ի ուղիղ կեսն էլ տարեցներ: 200.000 տղամարդու մեջից եթե զինկոմիսարիատներում հերթ չեն կանգնում քո պատկերացրած 100.000 քո պատկերացրած «թասիբովները», կարո՞ղ է ուղղակի անվտանգ փողոց փակելը շփոթել եք պատերազմի հետ: Կարո՞ղ է մի անգամ գոնե ընդունես, որ դա ՔՈ պատճառով է:
Կամ համատարած մոբիլիզացիա հայտարարեք, կամ ժողովրդի գրպանը մի գցեք «թասիբ» չունենալու թեզը:
Զինկոմիսարիատները բոլորի տեղը գիտեն:
Հ.Գ. Երեկ կարծես թե իշխող ֆրակցիայի ղեկավարը ասում էր, թե Թրամպը ակնարկում էր Արցախի ճանաչման մասին: Դա էն նույն ֆրակցիայի ղեկավարն էր, որ 2 ամիս առաջ պնդում էր, թե Թուրքիան երբեք չի մտնի Ադրբեջանի կողմից մեր դեմ պատերազմելու:
Դիմակ դրեք, ժողովուրդ: Դիմակ: Բժիշկները մեղք են:
Ռուբեն Մխիթարյանի էջից:
Ուղղակի ԹԱՍԻԲԻ թեզին անդրադառնամ ու գնամ էլի իմ բնագավառում իմ կռիվը շարունակելու:
Իշխող ուժը 800.000 ձայն է ստացել…
Опубликовано Ruben Mkhitaryan Понедельник, 26 октября 2020 г.