Ինչպես դեռ մի շաբաթ առաջ գրել էի՝ պատերազմի վճական փուլերից է:
Թշնամին սպառնում է Լաչինի միջանցքին:
Մյուս կողմից՝ փորձում է ռեալ դարձնել սպառնալիքը Շուշիի ուղղությամբ՝ հարավից:
Կարիք չկա բացատրելու Լաչինի կարևորությունը:
Բոլոր մտքերը, խոսքերը, գործերը, ամբողջ հայկական կամքը հիմա մի անուն ունի՝ Լաչին/Բերձոր:
Շատ է խոսացվել այս պատերազմի ընթացքում Սարդարապատի մասին:
Ես դա չեմ ասել երբեք:
Բայց եթե ուզում եք, այո՛՝ ճակատամարտերը Լաչինի ուղությամբ Սարդարապատ են:
Սա այն ռազմական օպերացիան է, որը կարող է և պետք է բեկում մտնցի այս պատերազմում:
Սա այն առանցքային կետերից է պատերազմի, երբ նահանջելու տեղ չկա:
Լաչինի ճակատամարտում հաղթանակը մեր վճռական գործողությունը պետք է լինի:
Ազգերը, որոնք համախմբվում են վտանգի առաջ՝ իրենց և նույնիսկ այլոց՝ ճակատագրի տերերն են դառնում: