
Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներակայացուցչության և Պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` տվյալ անձնանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն»,- ասաց Վարդանյանը։
Նա հավելեց, որ ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են։