«Որտեղ է Կուբաթլուն (Սանասար) և ինչ է նշանակում «թշնամին հասել է Սյունիքի դարպասներին»». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Որտեղ է Կուբաթլուն (Սանասար) և ինչ է նշանակում «թշնամին հասել է Սյունիքի դարպասներին»». Նաիրի Հոխիկյան

Որտեղ է Կուբաթլուն (Սանասար) և ինչ է նշանակում «թշնամին հասել է Սյունիքի դարպասներին»

Հոկտեմբերի 26-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ թշնամին գրավել է Արցախի հարավարևմտյան Սանասար (Կուբաթլու) քաղաքը։ Չժխտելով, որ այս բնակավայրը ռազմավարական շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Արցախի, այլև ՀՀ հարավային շրջանների պաշտպանության առումով՝ պետք է նաև նշել, որ Կուբաթլուով փաստացի վերջանում են հարթավայրային տարածքները, և սկսվում է Արցախի անտառային ու լեռնային գոտին։ Թշնամին այլևս չի կարող լայնամասշտաբ կիրառել հարվածային ԱԹՍ-ներ կամ ծանր զրահատեխնիկա՝ ստիպված լինելով գործի մեջ դնել իր դիվերսիոն խմբերին։ Դրանք արդեն 2 օր ներթափանցում են մեր դիրքեր, բայց պայմանական 100 դիվերսանտից 10-ն է կարողանում հետ փախչել։

Եթե հիշում եք, հոկտեմբերի կեսին գրել էի, որ մենք մտնում ենք մաշող պատերազմի փուլ։ Հիմա այդ փուլում ենք։ Ում զորքը ավելի շուտ մաշեց իր մարտական ոգին, նա էլ կպարտվի։

Որտե՞ղ են «Սյունիքի դարպասները»։ Շատերի համար այս արտահայտությունը խուճապի առիթ է դարձել՝ այդ տարածքը սխալմամբ նույնացնելով հայտնի «Զանգեր»-ի հետ։ Ոչ, հարգելի հայրենակիցներ, «Սյունիքի դարպասները» Կովսականից (Զանգիլան) մի փոքր վերև է, մոտ է Կապանին։ Ընդհանուր առմամբ՝ Սյունիքի մարզի և Արցախի հարավային հատվածի միացման վայրը։ Բայց այդ դեպքում ևս խոսքը ոչ թե թշնամու զորքի, այլ դիվերսիոն խմբերի մասին է, որոնք կանոնավոր կերպով ոչնչացվում են։

Նաիրի Հոխիկյանի էջից:

Որտեղ է Կուբաթլուն (Սանասար) և ինչ է նշանակում «թշնամին հասել է Սյունիքի դարպասներին»․

Հոկտեմբերի 26-ին պաշտոնապես…

Опубликовано Nairi Hokhikyan Вторник, 27 октября 2020 г.



Նման նյութեր