Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված սոցցանցերում դիտարկելի մեկնաբանությունները՝ հավանության, թե դատապարտման, միայն տարակուսանք են առաջացնում
Advertisement 1000 x 90

Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված սոցցանցերում դիտարկելի մեկնաբանությունները՝ հավանության, թե դատապարտման, միայն տարակուսանք են առաջացնում

Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված սոցցանցերում դիտարկելի մեկնաբանությունները՝ հավանության, թե դատապարտման, միայն տարակուսանք են առաջացնում, որովհետև խոշոր հաշվով Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը փաստացի կրկնել է հայտարարությունը, որ օրեր առաջ ընդունվել էր արտախորհրդարանական ուժերի կողմից։ Չէի ցանկանա գնահատել, բայց, կարծում եմ, շատերի մոտ կան մտահոգություններ ստեղծված վիճակի հետ կապված, այդ թվում՝ գործող իշխանության, որոնց բարձրաձայնումը հանրային հարթակում տարբեր տրամադրություններ են ձևավորում։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ գրելու, որ տեղեկատվական դաշտում չափազանց անբռնազբոս և անզգույշ ենք գործում, որը լուրջ սպառնալիքներ է առաջացնում։ Այդուհանդերձ, պետք է խնդրեմ 1992 թվականի սեպտեմբերի ծանրագույն օրերին պետնախարար, ապա պաշտպանության նախարար նշանակված մարդուն, ում պաշտոնավարման շրջանում շրջադարձային բեկում մտցվեց ռազմաճակատում, և պատերազմի ընթացքը մեզ համար դարձավ հաղթական, ձևավորվեց կանոնավոր հայկական բանակը, ձերբակալելու կամ կալանավորելու կոչեր հնչեցնող դիվանային զորքերին մի քիչ ուղեղներին զոռ տալ ու փորձել կանխատեսել, թե այդ քայլն ինչպիսի ազդակ կլինի իր անխուսափելի պարտությունը կանխազգացող ադրբեջանա֊թուրքական բանակի համար։ Եվ երկրորդ, լավ կլինի, որ հասկանանք, այդ կալիբրի պետական գործիչների նման հայտարարությունները, որպես կանոն, ներքաղաքական ենթատեքստից դուրս են լինում։ Ընդամենը մի քիչ ուշադիր եղեք ու կհասկանաք, կտեսնեք, որ Հայաստանն այսօր կտրուկ կոշտացրեց իր հռետորաբանությունը և դիրքորոշումը ընթացող պատերազմի հետ կապված։

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից

Մեր անվտանգային համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ կադրային փոփոխությունները, անձամբ ինձ…

Опубликовано Balyan Vardan Вторник, 27 октября 2020 г.



Նման նյութեր