Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեզ մոտ ստեղծվել էր Պաշտպանության պետական կոմիտե, որը կոորդինացնում էր պատերազմող մեր երկրի գործողությունները։ Արդեն մի ամիս է Հայաստանը դաժան պատերազմի մեջ է ներքաշված։ Ինչու՞ առայսօր չի ստեղծվել իրավասու անձանցից` հանրության կողմից ՀԱՐԳՎԱԾ մարդկանցից կազմված նման մարմին, որն իր վրա վերցնի պատերազմող երկրի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր գործառույթները։ Հարգված-ը պատահական չեմ ընդգծել, դա պարտադիր է։
Պետք է օր առաջ ազատվել ստեղծված բարձիթողի վիճակից։ Հայաստանը ինչ-որ մեկի կամ ոմանց պապենական սեփականություն-բոստանը չէ։ Խուճապ առաջացնող, պատերազմող երկրում պարտվողական տրամադրություններ սերմանող բոլորը` անկախ զբաղեցրած պաշտոնից, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Վարդգես Օվյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեզ մոտ ստեղծվել էր Պաշտպանության պետական կոմիտե, որը կոորդինացնում էր պատերազմող մեր…
Опубликовано Վարդգես Օվյան Вторник, 27 октября 2020 г.