Բարի լույս, հայեր, ու թող մեր բանակի համար օրը բարի լինի
Այս մասին դեռ մանրամասն կգրենք, բայց այժմ այսպիսի մի մասնավոր դիտարկում: Տեսեք, պատերազմի առաջին փուլում թշնամին միաժամանակյա համակցված հարված հասցրեց միանգամից ԵՐԵՔ ուղղություններով, սակայն միայն սահմանափակ հաջողություններ արձանագրեց: Հետո, արդեն թուլացող չափով, հարվածը սահմանափակվեց ԵՐԿՈՒ ուղղություններով, իսկ վերջում էլ հանգեց ՄԵԿ ուղղության:
Սպառելով համակցված հարված հասցնելու իր եռանդը նաև ՄԵԿ ուղղությամբ, թշնամին փոխեց ռազմավարությունը և փորձ կատարեց, կրկին ՄԵԿ ուղղությամբ, դիվերսիոն մասսայական ներթափանցումներ իրականացնել: Վերջին օրերն անցան հենց այդ հրոսակախմբերի դեմ պայքարում, սակայն այժմ թերևս կարելի է ասել, որ այդ փուլը ևս անցանք…
Հիմա, ինչպես ասվում է ամենաթարմ տեղեկատվական հաղորդումում, ընթանում են տեղային նշանակության մարտեր, ինչպես նաև՝ ավարտվում է հակառակորդի դիվերսիոն հրոսակախմբերի վերջնական ոչնչացման գործընթացը:
Ես տենդենցը ՀՍՏԱԿ զգում եմ և ցանկացա այս հարցով կիսվել ձեզ հետ՝ հակառակորդն ՈՒԺԱՍՊԱՌ Է եղել, աստիճանաբար սպառվել է, թուլացել է, իսկ հիմա էլ արդեն գալիս է բեկման պահը:
Ես պատերազմում մոտակա բեկում եմ տեսնում…
Մհեր Հակոբյանի էջից:
Բարի լույս, հայեր, ու թող մեր բանակի համար օրը բարի լինի 🙂
Այս մասին դեռ մանրամասն կգրենք, բայց այժմ այսպիսի մի…
Опубликовано Mher Hakobyan Вторник, 27 октября 2020 г.