«Ստիպեք ձեր կառավարությանը դադարել անօդաչուներ վաճառել Ադրբեջանին». Դանիել Դեքերը դիմել է իր իսրայելցի ընկերներին
Advertisement 1000 x 90

«Ստիպեք ձեր կառավարությանը դադարել անօդաչուներ վաճառել Ադրբեջանին». Դանիել Դեքերը դիմել է իր իսրայելցի ընկերներին

Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն, որն այս օրերին Երեւանում է, դիմել է իսրայելցի իր ընկերներին։ Երաժիշտը, որը շարունակում է այս բարդ ժամանակաշրջանում աջակցել հայերին, նշել է՝ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։

«Իմ իսրայելցի ընկերներին. խնդրում եմ՝ ստիպեք ձեր կառավարությանը դադարել անօդաչուներ վաճառել Ադրբեջանին։ Ադրբեջանը ձեր ընկերը չէ։ Մի օր նրանք կխայթեն ձեռքը, որը սնում է նրանց։ Նայեք, թե ինչ է ձեր «ընկերն» անում Արցախի հետ։ Նրանք ցեղասպանության են ձգտում, ոչ թե խաղաղություն։ Մի օր նրանք ու նրանց թուրք տերն այս զենքերը կուղղեն ձեր կողմը»,- գրել է նա։

To my Israeli friends: please push your government to stop selking drones to Azerbaijan. Azerbaijan is not your friend….

Опубликовано Daniel Decker Среда, 28 октября 2020 г.



Նման նյութեր