Նկարիչ Տիգրան Ձիթողցյանն անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ Ձիթոցյանը նոր գրառում է արել՝ կոչ անելով ճանաչել Արցախը։ Հրապարակումն ուղեկցվում է «ձեր չեզոքությունը սպանում է մեզ» գրությամբ լուսանկարով։ Տաղանդավոր նկարիչը նշել է՝ մենք խաղաղություն ենք ուզում, բայց չունենք այլ ընտրություն, քան գոյապայքարը։
«Ողջույն, աշխարհ։ Ժամանակն է ճանաչելու Արցախը։ Հետեւող դեկմոկրատական երկների չեզոքությունը պասիվ կերպով աջակցում է հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունենում հենց հիմա՝ օր օրի։ 31 օր է, ինչ յուրաքանչյուր րոպե նման է տարու։ Աշխարհ, պարզապես սկսիր տեսնել Էրդողանի խենթությունը, որովհետեւ դա քեզ է հասնում։ Սկսվել է Ֆրանսիայով, հիմա, վաղը կարող են լինել Գերմանիան ու մյուսները… Եթե այն, ինչ խենթ մարդն անում է Հայաստանի հետ, այսօր անպատիժ մնա, վաղը կրկնվելու է ավելի մեծ ծավալով։ Ես չեմ խոսում Ալիեւի մասին, որովհետեւ նա պատանդ է իր գրասենյակում եւ այլեւս շատ բան չի որոշում, պարզապես խճճվել է հարցազրույցների ստերում։ Յուրաքանչյուր հայ խաղաղություն է ուզում, եւ մենք չենք ուզում, որ երկու կողմից էլ մարդիկ մահանան։ Մենք զանգվածային հարձակման տակ ենք եւ չունենք այլ ընտրություն, քան ապրելու համար կռվելը։ Կանգնեցրեք ագրեսորին»,- գրել է նկարիչը։ Նա օգտագործել է «խաղաղություն հայերի համար», «կանգնեցրեք Ալիեւին», «կանգնեցրեք Էրդողանին» հեշթեգերը։
Hey World, It’s time to recognize Artsakh! The neutrality of observing democratic countries is passively assisting to…
Опубликовано Tigran Tsitoghdzyan Среда, 28 октября 2020 г.