
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մինչ Ադրբեջանը ռմբակոծում էր Ստեփանակերտի ծննդատունը, Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծնվել է ևս մեկ արցախցի երեխա։
«Շենգավիթ» ԲԿ–ն տեղադրել է նորածնի լուսանկարն ու գրառում կատարել։
«Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ի հեճուկս ձեզ կպատասխանենք նոր կյանքով։ Կա՛նք, պիտի լինենք ու դեռ շատանանք»,–նշված է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
#ԿՅԱՆՔՆ_Է_ՊԱՏԱՍԽԱՆԸ
Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ի հեճուկս ձեզ կպատասխանենք նոր…Опубликовано Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն Среда, 28 октября 2020 г.