Այսօր թուրքալեզու ժողերի համագումարի օրն է
Advertisement 1000 x 90

Այսօր թուրքալեզու ժողերի համագումարի օրն է

Այսօր թուրքալեզու ժողերի համագումարի օրն է:

Օգոստոսին Էրդողանը հայտարարել էր իր վաղեմի ծրագրի՝ ,,Թուրանի բանակի,, ստեղծման մասին: Թուրան -կայսրությունը հեռակա ծրագիրն է, Թուրանի բանակը՝ դրան հասնելու միջոց: Սա պիտի լինի ռազմական կառույց, որի մեջ կմտնեն թուրքալեզուները: Ստեղծման օրը՝ 29.10. 2020թ, որը Աթաթուրքի կողմից 1923թ. հոկ.29-ին Թուրքիան հանրապետություն հռչակելու օրն է, ազգային տոն Թ-ում:

Օգոստոսին ,,Թուրանի բանակի,, հարցը համաձայնեցված չէր Թուրքական խորհրդի / գործում է 2009թ-ց/ մի քանի անդամների հետ՝ Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան: Վերջին երեքը նույնիսկ չէին արձագանքել: Իսկ Բաքվից Էրդողանին պատասխան էր հնչեցվել, թե դա լարվածություն կառաջացնի միջազգային հարաբերություններում: Ազերի ռազմէքսպերտ Շաիր Ռամալդանովը օգոստոսին իր թուրք կոլեգա Քաան Սառըայդընին բաց տեքստով պատասխանել էր. ,,Լինելով այնպիսի կառույցներում, ինչպիսին Եվրախորհուրդն է ու ՆԱՏՈ-ն՝ կարելի է ավելին անել,,: Ռամալդանովը չի մերժել ,,Թուրանի բանակի,, ստեղծումը, բայց կարծիք էր հայտնել, որ դա չի տեսնում մոտ ապագայում:

,,Թուրանի բանակի,, պոտենցիալ անդամները իրար հակառակ միությունների մեջ են՝ Ղազախստանն ու Ղրղզստանը մտնում են ՀԱՊԿ-ի մեջ / Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն/, Թուրքիան՝ ՆԱՏՈ-ի: Թվում է, տրամաբանական կլինի նրանց դուրս գալը էդ կառույցներից, բայց ինչքանով է դա խելամիտ: Ղրղստանն, оրինակ, նորմալ բանակ չունի, նրա սահմանները հսկում են ռուսական զորքերը, Ղազախստանի հետ լավ է, Ուզբեկստանի հետ՝ բարդ է:

Դեռևս 2013թ հարց էր դրված ստեղծել ռազմական միավորում՝ ,,Եվրասիայի ռազմական ստատուսի իրավապահ մարմինների ասոցեացիա,, ՝ ոչ թե էթնիկ հիմքով, այլ տարածքային: Սա ավելի վտանգավոր բան է, քանի որ սրանում կարող են ընդգրկվել նաև ոչ թուրքալեզուները: Մոնղոլիան արդեն համաձայնել էր:

Տեսնենք ինչ նորություններ կլինեն այսօր:

Բարի լույս, մեկ է՝ հաղթելու ենք, հաղթում ենք:

Աննա Աղասարյանի էջից:

Այսօր թուրքալեզու ժողերի համագումարի օրն է:
Օգոստոսին Էրդողանը հայտարարել էր իր վաղեմի ծրագրի՝ ,,Թուրանի բանակի,,…

Опубликовано Анной Агасарян Среда, 28 октября 2020 г.



Նման նյութեր