Ժողովուրդ ջան, լավ, քանի՞ անգամ պետք է ասել՝ ռազմական գործողությունների մասին ոչ պաշտոնական տեղեկություններ մի՛ տարածեք։ ԹԱՐԳԵ՛Ք։ Մի արեք։
Լավ, էդքան դժվա՞ր է դիմանալ ինչ-որ լուր (թեկուզ շատ հավաստի թվացող ու ոգևորիչ) առաջինը, պաշտոնականից ավելի շուտ ասելու գայթակղությանը։
Էդ «նամյոկով» տեղեկություններ տալը՝ թե բա՝ չեմ ասում, հասկացաք ինչ եմ ասում, գուշակեք մերոնք ինչ են արել…
Կամ «անոնս» անելը. թե բա՝ բան կա ասելու, հետո կասեմ։ Կամ՝ լավ լուր կա, սպասենք պաշտոնականին…
ՄԻ ԱՐԵՔ, ժողովուրդ ջան։
Եթե ինչ-որ նորություն կա, Արծրունը, Շուշանը կամ ՊՆ, ՊԲ-ն կասեն։ Երբ պետք է, էդ ժամանակ կասեն։ Պետք չի՝ չեն ասի։ Ամեն ինչ չի էլի, որ պիտի բացեիբաց ասվի հիմա։
Ուղղակի խնդրում եմ, էլ մի արեք էդպես։
Բաբկեն Թունյանի էջից:
Ժողովուրդ ջան, լավ, քանի՞ անգամ պետք է ասել՝ ռազմական գործողությունների մասին ոչ պաշտոնական տեղեկություններ մի՛ տարածեք։…
Опубликовано Бабкеном Туняном Четверг, 29 октября 2020 г.