Մենք պարտավոր ենք հաղթել այս մարտը, որը կանխորոշելու մեր հաղթանակը
Advertisement 1000 x 90

Մենք պարտավոր ենք հաղթել այս մարտը, որը կանխորոշելու մեր հաղթանակը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ թշնամու մեծաքանակ ուժեր գտվում են Շուշիից ընդամենը 5 կմ հեռավորության վրա։ Ռազմական տեսանկյունից սա վճռորոշ մարտ է բառիս բուն իմաստով։

Իրավիճակը շատ նման է մի քանի օր օր առաջ Լաչինի միջանցքից ընդամենը 10-15 կմ հեռավորությամբ ընթացող մարտական գործողություններին, երբ հոկտեմբերի 24-ին հարձակվող ադրբեջանական բանակի տակտիկական խմբավորումը փաստացի հայտնվեց շրջապատման մեջ և ոչնչացվեց։ Խոստովանեմ, որ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր ուժերի վերախմբավորում և գերլարում։

Ղուբաթլիից մեր մարտավարական նահանջը միանշանակ պետք է դիտարկել այս ռազմական օպերացիայի համատեքստում։ Պարզ ասեմ, այստեղ մեզ որոշակիորեն հաջողվեց անել այն, ինչից թշնամին խուսափեց Ջաբրայիլում և Զանգելանում, պատճառների մասին հետո ավելի մանրամասն կխոսենք։ Ի՞նչ ունենք հիմա, համարյա նույն պատկերը, որ ունեցել ենք նաև Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ։

Թշնամու զինվորական ստորաբաժանումների լուրջ կոնցետրացիա լեռնային ռելիեֆում, պայմանական ասած Շուշիի ձորում։ Եթե մեզ հաջողվում է բացառել ադրբեջանական զորքերի բացազատումը դեպի Շուշի, ինչը հաշվի առնելով թշնամու սպառազինվածության աստիճանը, կենդանի ուժի մեծ քանակը, ադրբեջանական հրամանատարության հստակ ընկալումը, որ պարտությունը անխուսափելիորեն կործանարար հետևանքներ է ունենալու, դժվար չէ պատկերացնել տեղի ունեցող մարտի նշանակությունը։

Չկասկածեք, մեր թշնամին միանշանակ հասկանում է, թե ի՞նչ է դրված նժարին։

Մենք պարտավոր ենք հաղթել այս մարտը, որը կանխորոշելու մեր հաղթանակը։

#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից

 



Նման նյութեր