Ինչու՞ ՀՀ չի հարվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին
Advertisement 1000 x 90

Ինչու՞ ՀՀ չի հարվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին

Ինչու՞ ՀՀ չի հարվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին

Իրականում Բաքու-Թիֆլիս-Ջեյհանը ստեղծվել է նրա համար, որ ՌԴ-ն մեկուսացվի ադրբեջանական նավթի փոխադրումից: Պայթեցնելու դեպքում Ադրբեջանն արդեն ստիպված կլինի իր նավթը Եվրոպա ուղարկել Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով , այսինքն՝ ՌԴի- տարածքով, տրանզիտի համար վճարելով ՌԴ-ին: Հետևաբար, Նավթամուղի պայթեցումը ձեռնտու է միայն երկու երկրի՝ ՀՀ, Ռուսաստան:

Ում՞ կվնասի.

Առաջին հերթին Ղազախստանին: Բանն այն է, որ էդ նավթամուղով է գնում նաև ղազախական նավթը:

Երկրորդ՝ Վրաստանը: Նավթ է առնում Ադրբեջանից, ու նաև եկամուտ է ստանում, քանի որ իր տարածքով է փոխադրվում: Այսինքն, Վրաստանը կկորցնի 150-200 մլիոն դոլար՝ տարեկան:

Ահռելի վնաս կկրի բրիտանական BP (British Petroleum)-ին, որ տիրում է նավթամուղի ակցիաների 30% -ին և միլիարդներ է բերում Անգլիային:

Կտուժի նաև նորվեգական Statoil նավթա-գազային կոնցեռնը, որ տիրում է 9% -ին:

Կտուժի իտալական Eni- կորպորացիան, որ տիրում է ակտիվների 5%-ին:

Գոհ չեն լինի նաև Իտալիան, Հունսատանը, Իսրայելը, Չեխիան, Հնդկաստանը, Թունիսը, Պորտուգալիան, որոնք նավթն առնում են Ադրբեջանից: Մի քիչ փոքր ծավալներով ադրբեջանական նավթ են սպառում նաև Ռումինիան, Գերմանիան, Ուկրաինան, Ֆրանսիան և Ավստրիան:

Նավթամուղը վնասելը կամ պայթեցնելը կվնասի նաև էս բոլոր երկրներին: Մանավանդ, երբ էդ նավթի համար նախօրոք արդեն վճարել են:

Լապշինի էջից

Հ.Գ. Խնդրում եմ զերծ մնալ ,,Հա՜, հենց սաղի՛ ինադու պտի տրաքցընենք,, կարգի իմաստուն քոմենթներից:

Դրամատուրգ Անահիտ աղասարյանի էջից:

Ինչու՞ ՀՀ չի հարվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին

Իրականում Բաքու-Թիֆլիս-Ջեյհանը ստեղծվել է նրա համար, որ…

Опубликовано Анной Агасарян Суббота, 31 октября 2020 г.



Նման նյութեր