«Նախ ասեմ՝ ԱՅՈ, այս պայմաններում, այս իրավիճակում պարգևավճար ստանալը անընդունելի է…». Բաբկեն Թունյան
Advertisement 1000 x 90

«Նախ ասեմ՝ ԱՅՈ, այս պայմաններում, այս իրավիճակում պարգևավճար ստանալը անընդունելի է…». Բաբկեն Թունյան

Չէի ուզում էս թեմայով գրել, մտածում էի հեչ ժամանակը չի։ Բայց ոմանք արդեն թեման բացել են, ու որ ձայն չես հանում, մարդիկ մտածում են շատ խոսողները ճիշտ են։

Սա իմ առաջին և վերջին գրառումն է այս թեմայով:

Նախ ասեմ՝ ԱՅՈ, այս պայմաններում, այս իրավիճակում պարգևավճար ստանալը անընդունելի է։ Ու երբ թոշակառուն իր թոշակը փոխանցում է Հիմնադրամին, ապա դրա մասին անգամ չես էլ կարող մտածել:

Հիմա հերթով.

  1. Պատգամավորները պատերազմից հետո պարգևավճար չեն ստացել և չեն ստանալու:
  2. Պատերազմից առաջ նույնպես մի քանի ամիս չեն ստացել (փոխանցվել է կովիդ հիմնադրամին)։ Ստացել են Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։
  3. Պարգևավճար չստանալուց բացի՝ իրենց աշխատավարձը ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել են հիմնադրամին։ Ոչ միայն հիմա, այլ նախորդ ամիսներին։ Մարդիկ կան, մի քանի միլիոն դրամ են փոխանցել։
  4. Լիքը այլ աջակցություն են ցուցաբերել ու իրենց բուն գործառույթներից դուրս կազմակերպչական աշխատանքներ կատարել։
  5. Պատգամավորները այս ամենի մասին չեն խոսում։
  6. Աշխատավարձը պատգամավորների մեծագույն մասի եկամտի միակ աղբյուրն է (սեփական բիզնեսներ չունեն):

Ընդհանրապես, կարծում եմ՝ ամեն մարդ ինչ անում է, անում է իր խղճի և համոզմունքների, ոչ թե այլոց որևէ բան ապացուցելու կամ գովազդվելու համար։ Բայց տեսնում եմ, որ այս թեման ուղղորդված «տաքացվում» է՝ մարդկանց մեջ ատելություն ու չարություն սերմանելու համար: Դրա համար էլ գրեցի: Պատերազմը կվերջանա, կխոսենք, կհամեմատենք, կհասկանանք՝ ամեն մեկը իր եկամտի համեմատ ինչ է արել։ Իր մեծ-մեծ խոսելու, իր քննադատելու ու վիրավորելու համեմատ ինչ է ի՛նքը արել։

Իսկ հիմա՝ այսքանը, և կներեք, որ այս պատերազմական իրավիճակում այսպիսի թեմա եմ շոշափում: Ինչպես նշեցի, սա իմ առաջին և վերջին գրառումն է այս թեմայով:

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի էջից:

Չէի ուզում էս թեմայով գրել, մտածում էի հեչ ժամանակը չի։ Բայց ոմանք արդեն թեման բացել են, ու որ ձայն չես հանում, մարդիկ…

Опубликовано Бабкеном Туняном Суббота, 31 октября 2020 г.



Նման նյութեր