«Թարս բուսնած…». Տիգրան Պասկևիչյան
Advertisement 1000 x 90

«Թարս բուսնած…». Տիգրան Պասկևիչյան

ԹԱՐՍ ԲՈՒՍՆԱԾ…

Որոշ ակնառու իդիոլոգներ ինչքան շատ խոսեցին անկախությունը լենքին-երկայնքին ընդարձակելու մասին, այնքան ավելի ընկանք ռսի օրհնված ոտի տակ։

Վերջին 30 տարում, Զորի Բալայանին չհաշված՝ հյուսիսային դաշնակցին (ինչի՞ եմ նշում հորիզոնի կետը, ուրիշը չկա էլ) ոչ ոք պաշտոնապես չէր աղերսել գալ տիրություն անել՝ Գյուլիստանախառը…։

Վերջին 30 տարում ոչ ոք չէր թախանձել ռուս խաղաղապահներ կանգնեցնել՝ պարզ չի որ սահմաններում։

Վերջին 30 տարում, նույն ԶԲ-ից եւ կարկառուն այլ մտավորականներից բացի, ոչ ոք Ռուսաստանին այդպես սպառիչ չէր բացատրել-մեկնաբանել իր իսկ շահերը, ինչպես հայ հասարակության տարաբղետ անդամները։

Վերջին 30 տարում, թեկուզ միջպետական պայմանագրին հղվելով՝ ոչ ոք չէր խնդրել ռուսաց ցարին դառնալ մեր վահանը։

Սա է մեր իդիոլոգների քրտնաջան աշխատանքի արդյունքը։

Հա, մոռացա ասել՝ փորձեք մի 10-15 հատ ռուսական դպրոց բացել, գուցե շտապեն русскоязычный հայրենակիցներին օգնելու։

Տիգրան Պասկևիչյանի էջից:

ԹԱՐՍ ԲՈՒՍՆԱԾ…

Որոշ ակնառու իդիոլոգներ ինչքան շատ խոսեցին անկախությունը լենքին-երկայնքին ընդարձակելու մասին, այնքան…

Опубликовано Tigran Paskevichian Суббота, 31 октября 2020 г.



Նման նյութեր