ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ» հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Հարգելի հայրենակիցներ, Տելեգրամ հավելվածում բացվել ու գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով օգտահաշիվ: Տեղեկացնում եմ, որ էջը կեղծ է եւ վարչապետը Տելեգրամում հաշիվ չունի»,- նշել է նա: