Քրդական բանվորական կուսակցությունը ստանձնել է տարածաշրջանի հում նավթը Թուրքիա տեղափողող նավթատար խողովակի պայթյունի պատասխանատվությունը, հայտնում են Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի լրատվամիջոցները:
Իրաքյան Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) լրատվամիջոցներում և լրատվական կայքերում հայտարարել է, որ խմբավորման զինված զորայինները պայթեցրել են նավթատարը, որն անցնում է է Թուրքիայի հարավային Մարդին նահանգի «Բաղուք» շրջանով:
Երեկ վաղ առավոտյան իրականացված «ահաբեկչական գործողությունից» հետո, Իրաքյան Քուրդիստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարեց այդ մասին և դատապարտեց տարածաշրջանից Թուրքիայի միջոցով նավթի արտահանման դադարեցումը
Ըստ Էրբիլի պաշտոնյաների՝ պայթյունը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի, իսկ նավթի արտահանումը «ամբողջությամբ» դադարեցվել է:
Երկուշաբթի առավոտյան իրաքյան լրատվամիջոցները հաղորդեցին նաև, որ հարավային «Մուսաննա» նահանգում գտնվող գազատարում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի արդյունքում զոհվել է առնվազն երեք մարդ, և վիրավորվել են 25-ը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio