«Սովետական տելեվիզր». Տիգրան Պասկևիչյան
Advertisement 1000 x 90

«Սովետական տելեվիզր». Տիգրան Պասկևիչյան

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԵԼԵՎԻԶՐ

Սոցիալական ազատ տարածք համարվող ՖԲ-ում մարդիկ սկսել են իրենց պահել սովետական տելեվիզրի պես։ Եւրոպամետ մեկը, որ վիլսոնյան իրավարար վճռի գործադրումն է բաղձում՝ կեղծելով Հայաստանի անկախության հռչակագրի տեքստը, փոխանակ շնորհակալություն հայտնելու ուղղման համար, ջնջում է ճշգրտող մեկնաբանությունը։

Անկախացյալն անկախացնելու եւ գրավյալը գրավելու տենդով բռնված մեկն էլ, իր հանճարեղ երկի տակ ոչ ավել ոչ պակաս գրում է. «Խնդրում եմ ինձ չփորձեք համոզել հակառակում՝ անհնար է»։

Այսպես մեր մանկության տարիներին Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւն էր խոսում միաժամանակ բոլոր չորս ալիքներով եւ բոլոր թերթերի էջերից՝ բացառելով որեւէ կարծիք եւ առարկություն։ Ճիշտ է, մի տարբերակ կա. կարող ես ջնջել նրանց ընկերներիդ ցանկից, բայց կնմանվես նույն Բրեժնեւին, որն այլախոհներին ճամբարներում ու բանտերում էր փակում։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԵԼԵՎԻԶՐ

Սոցիալական ազատ տարածք համարվող ՖԲ-ում մարդիկ սկսել են իրենց պահել սովետական տելեվիզրի պես։…

Опубликовано Tigran Paskevichian Воскресенье, 1 ноября 2020 г.