Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք. կեղծարարները կիրառել են ֆիշինգային հարձակման ժամանակ օգտագործվող հնարքներից մեկը
Advertisement 1000 x 90

Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք. կեղծարարները կիրառել են ֆիշինգային հարձակման ժամանակ օգտագործվող հնարքներից մեկը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք։ ✅ Իրական- hiMNadram.org ❌ Կեղծ- hiNMadram.org Կեղծարարները կիրառել են ֆիշինգային հարձակման ժամանակ օգտագործվող հնարքներից մեկը, երբ կայքի հասցեում սիմվոլային տարբերությամբ խաբում են մարդկանց։

Նման դեպքեր կարող են լինել նաև այլ կայքերի հետ կապված։ Ուստի, հատկապես պատերազմական իրավիճակում, որևէ կայքում անձնական, բանկային և այլ տվյալներ լրացնելիս պետք է զգոնություն ցուցաբերել։ Ֆիշինգից պաշտպանվելու մասին ուղեցույց»:

 



Նման նյութեր