Ադրբեջանը տեսնում է մեր ամեն դիրքն ու շարժը, թե սահմանին, թե թիկունքում։ Ու էստեղ ամենամեծ խնդիրը հետախուզական ԱԹՍ-ները չեն։ Դրանց դեմ պայքարելը հեշտ է։ Ադրբեջանը երեք սեփական արբանյակ ունի, որոնցից երկուսը կապ են ապահովում, իսկ մեկը հետախուզական է՝ դիտարկում է երկիրը։ Հետախուզական արբանյակը գնել են մեր բարեկամ ֆրանսիական «Էյրբասից»։
Այդ արբանյակի միջոցով նրանք ամեն 2 օրը մեկ կարողանում են նկարահանել մեր ամբողջ երկրի տարածքը 45 աստիճան թեքությամբ, ամեն 7 օրը մեկ 20 աստիճան թեքությամբ և ամեն 26 օրը մեկ անմիջապես մեր գլխավերևից։ Բայց այդ արբանյակը միայնակ չի գործում, պայմանագրի համաձայն այն գործում է «Էյրբասի» մեկ այլ արբանյակի հետ համագործակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին մեր տարածաշրջանի 45 աստիճանով արված լուսանկարներն ստանալ ամեն օր, 20 աստիճանով 4 օրը մեկ և անմիջապես մեր գլխավերևից երկու շաբաթը մեկ։
Ադրբեջանական արբանյակի օպտիկական սարքը բաղկացած է պանկրոմատիկ տիրույթից (0,45-0,75 μմ) եւ չորս բազմատեսակային տիրույթներից՝ կարմիր (0,62–0,69 μմ), կանաչ (0,53–060 μմ), կապույտ (0,45–0,52 μմ) եւ Ինֆրակարմիր (0,76–0,89 μմ), եւ կարող է օրական մինչեւ 3 մլն կմ2 տարածք ստանալ 1,5 մ resolution–ով (1:25 000 մասշտաբի տեղագրական նկարահանումների համար):
Հիմա մի քանի հարց, որ չգիտեմ ում պիտի տամ.
- Լսել եմ, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը լազերային ֆիզիկայի առաջամարտիկներից ա եղել, հիմա կան Հայաստանում էնպիսի մասնագետներ, որ կարան հզոր լազերով շարքից հանեն էս սպուտնիկի օպտիկան (ռուսները, չինացիք ու ամերիկացիք տենց պրոյեկտներ ունեն)։
- Մեր Ֆրանսիայի սփյուռքը կարա՞ ստիպի Էյրբասին դադարեցնել համագործակցությունն Ադրբեջանի հետ։
- Մեր հետախուզությունը կարա՞ կազմակերպի, որ խոշոր տեղաշարժերն ու վերախմբավորումներն արվեն էն օրը, երբ մենք Էյրբասի սպուտինկի դիտարկման տարածքում ենք ու Էյրբասի միջոցով ֆեյք նկարներ կերցնի Ադրբեջանին։
- Ես կարա՞մ սաղ գիշեր անկապ բաների վրա չլռվեմ ու առավոտը սենց բաներ չգրեմ)
Լուսանկարում Լաչինի հսկիչ անցագրային կետի լուսանկարն է՝ արված Արդբեջանական արբանյակից։
Դավիթ Մելիքսեթյանի էջից:
Ադրբեջանը տեսնում է մեր ամեն դիրքն ու շարժը, թե սահմանին, թե թիկունքում։ Ու էստեղ ամենամեծ խնդիրը հետախուզական ԱԹՍ-ները…
Опубликовано Davit Meliksetyan Воскресенье, 1 ноября 2020 г.