Եկեք հասկանանք վիճակը:
Հայաստանի ղեկավարը նամակ է գրել Ռուսաստանի ղեկավարին, որին հստակ պատասխան է տրվել. «մենք» պատասխանատու ենք Հայաստանի առջև, սակայն նման պարտավորություն Արցախի հանդեպ չենք ստանձնել։ Այսինքն, Արցախի համարՌուսատանը չունի միջազգային մանդատ։ Ամեն ինչ հստակ է։ Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, ինչի համար շնորհակալ ենք։ Եթե դա չլիներ, հիմա Երևանը Մարդակերտի վիճակում կլիներ։
Ի՞սկ ով է պատասխանատու Արցախի համար, ո՞վ ունի նման մանդատ։
Արցախի համար միջազգայնորեն լեգիտիմ մանդատ ունեն Մինսկի Խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը՝ երեքը միասին։ Մանդատը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից եւ այդ մանդատը ոչ Ադրբեջանն է վիճարկում, ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան։
Այսինքն, Արցախի վիճակի համար պատասխանատու են այդ երկրները։ Պարզ է, որ միայն մեկ կողմին դիմելով, պատասխանատու չես համարում մյուս երկուսին, դրանով հիմք ստեղծելով, որ նրանք մի կեղմ քաշվեն։
Որպեսզի Ռուսաստանը կարողանա գործել իր ազդեցության ոլորտում, պետք է ունենա մյուս կողմերի մանդատը, ինչն անթաքույց բազմիցս նշել է։
Կարծում եմ, որպետք է հաջորդ քայլը կատարել, վարչապետը նմանատիպ նամակով պետք է դիմի ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարներին՝ անհատապես։ Դրանով նրանց պատասխանուտու ենք համարում ներկա եւ ապագա վիճակի համար։
Երբ պաշտոնապես դիմում ես, ապա ստիպված են պաշտոնապես պատասխանել։ Կարևոր է, որ հարցադրումները ճիշտ արվեն, որ պատասխանները լինեն ոչ խուսափողական։
Ստեփան Դանիելյանի էջից:
Եկեք հասկանանք վիճակը:
Հայաստանի ղեկավարը նամակ է գրել Ռուսաստանի ղեկավարին, որին հստակ պատասխան է տրվել. “մենք”…
Опубликовано Stepan Danielyan Понедельник, 2 ноября 2020 г.