«Որոշման պատճառն իրականում պայմանավորված է ոչ կորոնավիրուսով, այլ պատերազմով»
Advertisement 1000 x 90

«Որոշման պատճառն իրականում պայմանավորված է ոչ կորոնավիրուսով, այլ պատերազմով»

Կարանտինային ռեժիմը Ադրբեջանում երկարացվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը, որոշում ուժի մեջ է մտել նոյեմբերի 2-ից: Եվլախ, Գյանջա, Մինգեչաուր, Լենքորան, Շեքի, Շիրվան, Գյոլգյոլ, Սամուխ, Սաբիրաբադ, Ղուբա, Աղստաֆա, Բիլյասաուր, Խաչմազ, Իսմայիլի, Քաղ, Զաքաթալա, Ջալիլաբադ, Մասալա քաղաքները և համանուն շրջանները:

Իհարկե, ինչպես և նախկին որոշման պարագայում որպես պատճառ նշվում է կորոնավիրուսի հետ կապված սանիտարա-հիգիենիկ իրավիճակը և, հատկապես, հիվանդացության բարձր աստիճանը Լենքորանի, Ջալիլաբադի և Մասալայի շրջաններում, որտեղ կիրառվող սահմանափակումները շատ ավելի խիստ են:

Որոշման պատճառն իրականում պայմանավորված է ոչ կորոնավիրուսով, այլ պատերազմով: Որքան էլ ադրեջանական իշխանությունները փորձում են բացառել տեղեկատվության արտահոսքը, այդուհանդերձ, փաստ է, որ նշված շրջաններում իրավիճակը կարելի է գնահատել պայթյունավտանգ ու չափազանց լարված: Այդ հանգամանքը հաստատվում է նաև վերջին շրջանում ռազմաճակատում ադրբեջանական զինուժի սպանված զինվորների ազգային կազմի ու ըստ բնակության վայրի, երկրի տարածքային զինկոմիսարիատներից զորակոչված լինելու հատկանիշներով վերլուծության արդյունքներով: Նշված շրջաններում արդեն տևական ժամանակ ռեզերվիստների մոբիլիզացիան փաստացի կասեցված է, էապես ուժեղացված են ներքին զորքերի տեղական ստորաբաժանումները: Հատկապես, լարված է իրավիճակը թալիշաբնակ շրջաններում: Պարբերաբար շրջանառում են տեղեկություններ թալիշների դասալքության, թուրք և թալիշ զինվորների միջև բախումների, անվստահության աճի մասին: Արդեն գրել եմ, որ հարավում գործող ադրբեջանական զորքերի ստորաբաժանումների անձնակազմում դիտարկելի են ակնհայտ փոփոխություններ, որը կներկայացնեմ հաջորդող գրառումով: Անչափ հետաքրքիր ու հետաքրքրական տվյալներ ունենք:

#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից

Կարանտինային ռեժիմը Ադրբեջանում երկարացվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը, որոշում ուժի մեջ է մտել նոյեմբերի 2-ից:…

Опубликовано Balyan Vardan Понедельник, 2 ноября 2020 г.



Նման նյութեր