Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սեփական հասարակության վրա ներազդելու առումով աննախադեպ լավ է նախապատրաստվել այս պատերազմին։
Ուշադիր հետազոտողը միանգամից կնկատի, որ մեր փառապանծ բանակի կողմից ոչնչացված բաշիբոզուկների թաղումներ պատկերող կադրերի համար որպես երաժշտական ֆոն հաճախ օգտագործվում են շիայական սգասացության երգեր (مرثیه [mərsiyyə])։ Ուշագրավ է, որ բովանդակային առումով դրանցում հատկապես անդրադարձ է եղել իմամ Հուսեյնի մանկահասակ որդու՝ Ալի Ասղարի, ցավալի նահատակության դրվագին 7-րդ դարում։
Սգո նշված երգերի տեսահոլովակները ստեղծվել, վերամշակվել և համացանցում տարբեր հայտնի երգիչների կատարմամբ մեթոդաբար տարածվել են հատկապես օգոստոս ամսվա վերջին մի քանի օրերին, ինչը ցուցիչ է այն բանի, որ արդեն այդ ժամանակ մեր դեմ պատերազմի նաև գաղափարական նախապատրաստության հիմնական փուլը հասել է ավարտին։
Այս քարոզչական գործողության հիմնական նպատակը Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում շիա հավատացյալների հոծ խմբերի կրոնական զգացմունքերի վրա ազդելն է երկու հիմնական նշանակետով՝ նրանց դրդել ակտիվորեն մասնակցել պատերազմին և սպանվելու դեպքում վերջիններիս ընտանիքներին հանգստացնել իրենց որդիների իբր «շիա նահատակների ուղով անցած լինելու» հանգամանքով։
Երկրորդական նպատակն, ակնհայտորեն, նման քարոզչությամբ վերոնշյալ խմբերին իրանական գաղափարական հուժկու ազդեցության տակից դուրս բերելը և Բաքվի բռնապետի համար ավելի կառավարելի դարձնելն է։
Չեմ կարծում, թե բռնապետի քարոզչամեքենան կարող էր ինքնուրույնաբար այդպիսի նուրբ աշխատանք տանել, և ամենայն հավանականությամբ, եղել են խորհրդականներ կամ հենց բուն գործողությունը ծրագրողներ այլ՝ ավելի ստեղծագործ, քարոզչական համակարգերից։
Չնայած սրան, մասնագետը կարող է շիայական իսլամի տեսանկյունից առնվազն երկու խոցելի և խիստ խնդրահարույց կետ գտնել գործողության մեջ։ Բայց, հո, ամեն ինչ չե՞նք ասելու, թող գնան, մտածեն և ավելի լավ խորհրդատուներ գտնեն, եթե կարող են։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սեփական հասարակության վրա ներազդելու առումով աննախադեպ լավ է նախապատրաստվել այս…
Опубликовано Vardan Voskanyan Понедельник, 2 ноября 2020 г.