«Մի լարեք մեր դեմ այլ մահմեդական ժողովուրդներին, դա շատ լավ օգտագործում են մեր դեմ ադրբեջանցիները ու թուրքերը». Արեն Ապիկյան
Advertisement 1000 x 90

«Մի լարեք մեր դեմ այլ մահմեդական ժողովուրդներին, դա շատ լավ օգտագործում են մեր դեմ ադրբեջանցիները ու թուրքերը». Արեն Ապիկյան

Ժողովուրդ, խնդրում եմ շատ զգույշ և զուսպ եղեք տարբեր լրատվականների քոմենթներում մահմեդականներին և իսլամը քննադատելուց: Մի մոռացեք, որ միլիոնավոր մեր հայրենակիցները ապրում են նրանց մեջ: Մի մոռացեք, որ մեր հարևան և բարեկամ Իրանը աշխարհի ամենառադիկալ մահմեդական երկրներից մեկն է: Մի մոռացեք, որ Սիրիայում, Լիբանանում և արաբական այլ երկրներում հայերը ապաստան են ստացել Ցեղասպանությունից հետո:

Մեր կռիվը իսլամի դեմ չի: Մեր կռիվը Թուրքիայի դեմա: Տարանջատեք դրանք: Մի լարեք մեր դեմ այլ մահմեդական ժողովուրդներին, դա շատ լավ օգտագործում են մեր դեմ ադրբեջանցիները ու թուրքերը: Առիթ մի տվեք:

Արեն Ապիկյանի էջից:

 



Նման նյութեր