«Ես 500 հազար դրամով վարչապետի գործ էլ կանեի, նախագահինն էլ հետը». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Ես 500 հազար դրամով վարչապետի գործ էլ կանեի, նախագահինն էլ հետը». Հովհաննես Ավետիսյան

Ընկերներից մեկի հետ խոսում էինք բյուջեի ծախսեր, պարգևավճարներ և այլնի մասին:

Ասում էր, բա ինչ անեն մարդիկ չեն գնում աշխատեն, ստիպված են անում: Չհամաձայնվեցի: Ասի օրինակ ես 500 հազար դրամով վարչապետի գործ էլ կանեի, նախագահինն էլ հետը:-)

Իսկ մեր ոլորտում` օտարերկրյա կառույցների հետ աշխատանքում, շատերը գիտեն, թե նշածս գումարը քանի օրում, կամ նույնիսկ ժամում կարելի է աշխատել:

Եթե ավելի լուրջ, ապա այս ամենը առաջին հերթին արժեհամակարգի հարց է: Եղել է, որ ամիսը 50 հազար եմ ունեցել, եղել է սոված էլ եմ մնացել, բայց եղել է նաև, որ մեկ ամսում մի քանի միլիոն եմ աշխատել ու լիքը գումար վատնել: Բոլոր դեպքերում էլ ինձ նորմալ եմ զգացել, կարևորը երեխաների ու առաջնային ծախսերը հոգալն է: Իսկ միջին չափի ընտանիքում 500 հազարով դա կարելի է անել, նույնիսկ ավելի քիչ գումարով:

Ու հատկապես հիմա պետական համակարգի միջինից բարձր օղակներում (ցածրում տեղից էլ քիչ են ստանում) պետք է ոչ միայն մինիմում, այլ նաև մաքսիմում եկամտի չափ լինի և դա իմ գնահատմամբ այս ընթացքում չպետք է անցնի 500 հազարը:

Բյուջեի փողերը պետք է ուղղել այս պահին ենթակառուցվածք ու հատկապես ռազմաարդյունաբերությանը: Ով պետական բյուջեի հաշվին այս վատ վիճակում, որը դեռ շատ երկար կարող է ձգվել, ուզում է շատ բարեկեցիկ ապրել թող գնա մասնավոր հատված:

Մարդու աչքը, որ կուշտ չի, ինչքան ուզում ես փող տուր, մեկ է սոված է մնալու: Իսկ դրանց թիվը ներկա պահին համակարգում շատ է: Կներեք, եթե սխալվում եմ:

Հովհաննես Ավետիսյանի էջից:

Ընկերներից մեկի հետ խոսում էինք բյուջեի ծախսեր, պարգևավճարներ և այլնի մասին:
Ասում էր, բա ինչ անեն մարդիկ չեն գնում…

Опубликовано Hovhannes Avetisyan Вторник, 3 ноября 2020 г.



Նման նյութեր