«Այստեղ կա միայն մի լուծում՝ ծանր, բարդ և երկարատև դենացիֆիկացիայի պրոցես, որը եղել ա հետպատերազմյան Գերմանիայում». Անժելա Էլիբեգովա
Advertisement 1000 x 90

«Այստեղ կա միայն մի լուծում՝ ծանր, բարդ և երկարատև դենացիֆիկացիայի պրոցես, որը եղել ա հետպատերազմյան Գերմանիայում». Անժելա Էլիբեգովա

Երեկ ցույց տվեցի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի երեխան, արդեն թունավորված հայատյացությամբ, վարժեցրած տեքստ էր ասում։ Ինչպես ա դա աշխատում՝

Հայատյացության մթնոլորտը ստեղծվում ա ամենավաղ տարիքից։ Մանկական գրականություն, մանկապարտեզային խաղեր, դպրոցական ծրագիր, բուհական և գիտական ծրագիր, ԶԼՄներ, պաշտոնական լրահոս։ Զարգացման ամեն փուլում միջին վիճակագրական ադրբեջանցին չունի շանս խուսափել այդ քարոզչամեքենայի ճնշումից, նույնիսկ ցանկության դեպքում։ Ամբողջ պետական և հանրային համակարգը կառուցված ա շատ հստակ կարծրատիպերի ու ստիգմաների վրա։ Ցանկացած պետական գծից դուրս մտածողը պիտակավորվում է որպես հայկական գործակալ կամ հայի արյուն ունեցող և ենթարկվում հանրային պարսավանքի, հաճախ ձերբակալվում և բանտ նետվում։

Արդեն մեծացել ա սերունդ, որը հայերի հետ կոմունիկացիայի և շփման փորձ չունի, մեծացել է միֆերի և կարծրատիպերի մեջ։ Իրենց հետ երկխոսելը անիմաստ ա, իսկապես անիմաստ ա։ Իսկ ում հետ հնարավոր ա, Ադրբեջանում մարգինալ են և որևէ ազդեցություն հանրային կարծիքի վրա գործադրել չեն կարող։

Այստեղ կա միայն մի լուծում՝ ծանր, բարդ և երկարատև դենացիֆիկացիայի պրոցես, որը եղել ա հետպատերազմյան Գերմանիայում, նացիստական գաղափարախոսությունը արմատախիլ անելու համար։ Բայց այդ պրոցեսին ինքնակամ Ադրբեջանը չի գնա երբեք։ Ադրբեջանին կարելի ա միայն պարտադրել, իսկ պարտադրելու համար տարածաշրջանը և տարածաշրջանում շահ հետապնդողները պետք է գիտակցեն դրա վտանգը։

Միանգամից ասեմ, որ չեն գիտակցելու, քանի որ իրենց համար նացիստական Ադրբեջանը խնդիր չի, քանի դեռ կատարում ա իր բոլոր պարտականությունները որպես գործընկեր և քանի ստաբիլ պահպանում ա ներքաղաքական իրավիճակը։ Դա մեր խնդիրն ա՝ ստեղծել իրավիճակ, երբ Ադրբեջանը դադարի լինել հուսալի գործընկեր և Արևմուտքի, և Արևելքի համար։ Եվ այս պատերազմի վերջնարդյունքը կարա լինի այդ պրոցեսի спусковой крючокը։ Ու մոտակա տասնամյակ մենք կարող ա էլ նման շանս չունենանք։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից:

Երեկ ցույց տվեցի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի երեխան, արդեն թունավորված հայատյացությամբ, վարժեցրած տեքստ էր ասում։ Ինչպես…

Опубликовано Anzhela Elibegova Вторник, 3 ноября 2020 г.



Նման նյութեր