«Խորապես մտահոգված եմ Եվրոպայում ստեղծված վիճակով»
Advertisement 1000 x 90

«Խորապես մտահոգված եմ Եվրոպայում ստեղծված վիճակով»

Բարի լույս, փառք Հայ ռազմիկին!

Ի դեպ, ԽՈՐԱՊԵՍ ՄՏԱՀՈԳՎԱԾ եմ Եվրոպայում ստեղծված վիճակով: Միաժամանակ կողմերին ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ անմիջապես դադարեցնել փոխադարձ հարվածները և միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա թուլացման ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի առարկայացման համար, քանզի ստեղծված իրավիճակում հավասարապես մեղավոր են բոլոր կողմերը:

Ընդգծենք, որ փոխադարձ անհանդուրժողականությունը և թշնամություն արդյունք է երկու կողմերի գործողությունների: Իրոք, իսլամական ներգաղթյալների համար եվրոպական առաջնակարգ պայմաններն ապահովելը և, մասնավորապես, առաջնակարգ թոշակներ ու բժշկություն տալը, օբյեկտիվորեն ստեղծում են բոլոր պայմանները, որ նույն այդ ներգաղթյալներից ոմանք Եվրոպայում իրենց, մեղմ ասած, շատ ազատ զգան:

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ կողմերին, առանց որևէ տարբերություն դնելու նրանց միջև, վերջ տալ վայրագություններին և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք դրսևորել:

#Հաղթելու_ենք

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի էջից:

Բարի լույս, փառք Հայ ռազմիկին!

Ի դեպ, ԽՈՐԱՊԵՍ ՄՏԱՀՈԳՎԱԾ եմ Եվրոպայում ստեղծված վիճակով: Միաժամանակ կողմերին ԿՈՉ ԵՄ…

Опубликовано Mher Hakobyan Вторник, 3 ноября 2020 г.



Նման նյութեր