Մարի Դարակչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ունենք զոհված զինվորների և սպայական կազմի ընտանիքներ, վիրավոր զինվորներ, տեղահանված բնակչություն, կովիդ։ Ողջ առողջապահությունը կարերից քանդվում է։
Պետության փողը պետք է ուղղվի այդ ուղղությամբ՝ օգնել զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին, բուժել իսկ հետո նաև վերականգնել վիրավոր զինվորների առողջությունը, պայքարել կովիդով հիվանդ ամեն հայի կյանքի համար, տեղավորել տեղահանված ընտանիքները Հայաստանում։
Հա նաև քանի որ պատերազմը դեռ կարող է երկար տևել գնել զենք ու ամեն կերպ ապահովել առաջնագծի զինվորների կարիքները։ Կարծե՞ս ամբողջ աշխարհի հայությունը դա է չէ անում։
Ու մեկ էլ այս իրականությանը զուգահեռ 2 օր է մարդիկ ուզում են մեզ համոզեն, որ պարգևավճարը դա աշխատավարձ է և վերջ։
Մի հատ վերանայեք ձեր աշխատանքային պայմանագրերը։ Տեսեք այնտեղ որևէ՞ բառ կա պարգևավճարի մասին։ Այսինքն աշխարհը աշխարհով, դուք ձեր պարգևավճարներով։
Հ.Գ. Այ որ 10 օր առաջնագծում նստեն արկերի տակ, երևի բյուջեն այլ կերպ բաշխեն»։