«Հենց Երևանում անձրև գա, դարդ էր անելու, թե անձրևանոցը չվերցրեցի»
Advertisement 1000 x 90

«Հենց Երևանում անձրև գա, դարդ էր անելու, թե անձրևանոցը չվերցրեցի»

Ընկերներիցս մեկը ռազմաճակատ մեկնելիս մոր հետ կռիվ էր արել անձրևանոցի համար:

Երբ իրերն էր հավաքում, մայրը անձրևանոց էր բերել, թե՝ դիր հետդ:

Ինքն էլ բացատրում էր, որ չի կարող մի ձեռքով ավտոմատ բռնել, մյուսով անձրևանոց, էլ չասած, որ անվտանգ չէր լինի:

Ասաց «վերջը վերցրեցի, որովհետև գիտեի, որ հենց Երևանում անձրև գա, դարդ էր անելու, թե անձրևանոցը չվերցրեցի»:

Այսօր Երևանում անձրև էր ու հիշեցի իր պատմածը…

Թող ամենամեծ խնդիրը անձրևը լինի:

#ՀաղթելուԵնք

Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից

Ընկերներիցս մեկը ռազմաճակատ մեկնելիս մոր հետ կռիվ էր արել անձրևանոցի համար:
Երբ իրերն էր հավաքում, մայրը անձրևանոց էր…

Опубликовано Իզաբելլա Աբգարյան Вторник, 3 ноября 2020 г.



Նման նյութեր