«Մի՛ օգնեք Էրդողանին և ազերներին: Վատ քոմենթներ մի գրեք մահմեդականների և իսլամի մասին». Մարիամ Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Մի՛ օգնեք Էրդողանին և ազերներին: Վատ քոմենթներ մի գրեք մահմեդականների և իսլամի մասին». Մարիամ Կարապետյան

Սիրելի ընկերներ, որպես մի մարդ, ով հինգ տարի ապրել է մահմեդական երկրում, ինձ իրավունք եմ վերապահում մի քանի կարևոր խորհուրդ տալ, մանավանդ նրանց, ով ակտիվորեն մեկնաբանություններ է գրում տարբեր կայքերում: Վստահ եմ, բոլորդ էլ համաձայն եք, որ այս պահին մեզ ավելորդ թշնամիներ պետք չեն: Ուրեմն ՝ տարանջատեք թուրքին մյուս մահմեդականներից: Մահմեդական են նաև արաբներն ու պարսիկները, որոնք մեզ բարեկամ ազգեր են: Ես ապրել եմ եգիպտացիների մեջ, նրանք շատ պարկեշտ, բարի, կամեցող, ազնիվ մարդիկ են, բոլորն էլ կրակն ընկած ծայրահեղ իսլամիստների ձեռքին, բոլորն էլ դրանցից տառապող, իսկ երբեմն նաև զոհվող: Սա պետք է հասկանալ. սովորական մահմեդական հավատացյալը ոչ մի կապ չունի ծայրահեղականների հետ: Դրանից բացի, որոշ արաբական երկրներ (Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ) Հակաթուրքական տանդեմ են կազմել ՝ տաբեր միջոցներով պայքարելով Թուրքիայի դեմ: Ավելինն ասեմ, էրդողանը քնում ու երազում է, թե երբ պիտի ինքը բոլոր մահմեդականների «պապան» դառնա, նա փորձում է մանիպուլիացիայի ենթարկել որոշ ծայրահեղականների, օգտագործելով եվրոպացիների անհեռատես քաղաքականությունը իսլամի նրբանկատ հարցերի նկատմամբ: Եկե՛ք ավելի խոհեմ լինենք, այս պահին դա բոլորիս անհրաժեշտ է, եկեք հասկանանք, որ հենց էրդողանին է ձեռնտու Արցախում պատերազմը որակել որպես կրոնական, հենց դրանով է նա կարողանում այդ հիմար վարձկանների խելքը ուտել: Մի՛ օգնեք Էրդողանին և ազերներին: Վատ կոմենտներ մի գրեք մահմեդականների և իսլամի մասին: Այսօրվա մեր կռիվը թուրքերի հետ քաղաքական է և աշխարհաքաղաքական:

Մարիամ Կարապետյանի էջից:

Սիրելի ընկերներ, որպես մի մարդ, ով հինգ տարի ապրել է մահմեդական երկրում, ինձ իրավունք եմ վերապահում մի քանի կարևոր…

Опубликовано Mariam Karapetian Вторник, 3 ноября 2020 г.



Նման նյութեր