
Նոյեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 97150 դեպք, որոնցից 58811-ն` առողջացած, 1448-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 36502 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 418080 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4565 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2374 նոր դեպք: Ունենք 1212 առողջացած և 35 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 389 է:
ՀՀ առողջապահության նախարարություն