Ի՞նչ կտա Փաշինյանի ինքնակամ հրաժարականը
- Ձևավորվում է Պաշպանության Պետական Կոմիտե (ՊՊԿ), որտեղ պետք է ընդգրկվեն փորձառու, քաղաքական–դիվավագիտական ու ռազմական գիտելիքների տիրապետող պրոֆեսիոնալներ:
- Իքնակամ հրաժարականի դեպքում չեզոքանում կամ նվազում է հասարակության մեջ առկա ատելությունն ու չարությունը: Հայտարարությամբ Փաշինյանը հատուկ ընդգծում է, որ դա անում է ինքնակամ, իրավիճակի թելադրանքով՝ հանուն պետության և հաղթանակի: Կոչով դիմում է ժողովրդին՝ համախմբվել ՊՊԿ–ի շուրջ:
- Արմատապես պետք է փոխել արտաքին քաղաքականության շեշտադրումներն ու որակը: Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի համար պետք է լինեն առավել համազիչ և վստահելի գործընկեր: Ժամանակին Պուտինին՝ «ԿԳԲ–չնիկ գյադա» կամ դեսպանության առաջ ՌԴ–ն դրոշը այրող պաշտոնյանները ինքնակամ մեկուսանում կամ մեկուսացվում են բանակցային գործընթացից:
- Նոր իշխանությունն ուղերձով դիմում է ժողովրդին՝ ստեղծված ծանր իրավիճակից պետությունը դուրս բերելու, ռազմաճակատում իրավիճակը փոխելու հստակ և իրատեսական ծրագրով:
- ՊՊԿ–ն, ԱԺ–ի հետ համախոհուրդ, ձևավորում են ժամանակավոր կառավարություն՝ 6–8 ամիս ժամկետով:
- ԱԺ–ն այդ ընթացքում փոփոխություններ է կատարում ,,Կուսակցությունների մասին,, օրենքում և Ընտրական օրնսգրքում:
- Վերը նշված ժամկետում նշանակվում է ԱԺ արտահերթ ընտրություններ:
- ԱԺ արտահերթ ընտրություններին հաջորդող նոր կառավարություն ձևավորելուց հետո ՊՊԿ–ն և Ժամանակավոր կառավարությունը անմիջապես վայր են դնում իրենց լիազորությունները:
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Ի՞նչ կտա Փաշինյանի ինքնակամ հրաժարականը
1. Ձևավորվում է Պաշպանության Պետական Կոմիտե (ՊՊԿ), որտեղ պետք է…
Опубликовано Ruben Hakobyan Среда, 4 ноября 2020 г.