Ճակատագիրը ինձ կապեց նրանց հետ, նրանք ինձ այսօր էլ փոխեցին Եռաբլուրում
Advertisement 1000 x 90

Ճակատագիրը ինձ կապեց նրանց հետ, նրանք ինձ այսօր էլ փոխեցին Եռաբլուրում

Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրչտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճակատագիրը ինձ կապեց նրանց հետ: Նրանք «Հատուկ նշանակության» տղերք են:
Չգիտեմ ինչ կարողացա տալ նրանց ես բացի ուրախ, լավ օրերից «Կյանք ու կռիվ»-ը նկարելիս: Իսկ նրանք տվեցին անկեղծություն: Նրանք իմ նկարահանած ֆիլմին տվեցին տղամարդու հոտ:
Նրանք փոխեցին ինձ` 17 տարեկանից դրսում ապրող և Հայաստանը դրսից սիրող մարդուն: Ես չկարողացա դառնալ նրանց պես ուժեղ: Ես միայն փորձեցի ստեղծել նրանց ուժեղ տեսակի նմանը կինոյում:

Բաբայանը անսպառ պոզիտիվ էներգիա արտադրող մարդ էր, Հովոն` զուսպ, համեստ լույս: Սկզբից տեքստերը տալիս էի իրանց, կարդում էին… Հովոյի ժպիտը նշանակում էր` կեղծ տեսարան եմ գրել:
Հիմա նրանք չկան:

Ատում եմ պաթոսը: Անմահացնում են և հավերժացնում անունը: Ու հետո հիշում կամ մոռանում:
Իսկ ընտանիքում մնում է դատարկությունը:

Նրանք ինձ այսօր էլ փոխեցին, Եռաբլուրում: Որովհետև իմ մարդ տեսակի, իմ վաղվա ով լինելու, իմ «արդարություն» բառի իմաստը հասկանալու մեջ այսօրվանից կան նաև նրանք»:

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի էջից:

Ճակատագիրը ինձ կապեց նրանց հետ: Նրանք «Հատուկ նշանակության» տղերք են:

Չգիտեմ ինչ կարողացա տալ նրանց ես բացի ուրախ, լավ…

Опубликовано Mher Mkrtchyan Понедельник, 2 ноября 2020 г.