Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի դասախոս Էդուարդ Համբարձումյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հայ ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին:
«Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն՝ վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով»,-գրել է նա:
Դիմումում նաեւ ասվում է.
«Համալսարանի ղեկավարությունն աշխատակազմը պետք է գիտակցի, որ ուսանողներին ի սրտե նվիրված դասախոսի (գիտությունների թեկնածու, թե ՌԴ-ում, թե ՀՀ-ում ակտիվ գործող ռեժիսոր եւ պրոդյուսեր) մատուցած գիտելիքները եւ ծախսած ժամանակը չի կարելի գնահատել ամսական 9482 դրամ (մաքուր աշխտավարձ)»:
Հարցը փողի մեջ չի, այլ վերաբերմունքի: Ամեն ինչ պետք ա չափ ու սահման ունենա:
Опубликовано Эдуардом Амбарцумяном Среда, 4 ноября 2020 г.