Թշնամու մամուլը գրում է, որ… Մարտունիում, Շուշիում և Ստեփանակերտում անձրև է, Քարվաճառում՝ ձյուն
Advertisement 1000 x 90

Թշնամու մամուլը գրում է, որ… Մարտունիում, Շուշիում և Ստեփանակերտում անձրև է, Քարվաճառում՝ ձյուն

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հաստատվում է մեր լրահոսում տարածված տեղեկատվությունը Շուշիի մերձակայքում մարտերի ընթացքի մասին։ Նշվում է, որ 5 օր տևող մարտական գործողությունների արդյունքում երկու հատվածում Գորիս֊Շուշի ճանապարհը երկու հատվածում ադրբեջանական զինուժը փորձել է ճեղքում իրականացնել դեպի Շուշի լեռներով աիևելքից գրոհելու համար, բայց հետ է մղվել և ոչնչացվել, իսկ արևմուտքում կարողացել է նահանջել։ Հայտնի չէ, թե երբ կլինի Շուշիի հաջորդ գրոհը։ Հատկանշական է, որ բաց տեքստով խոսում են այն մասին, ոի Շուշիի հարավում ծավալվող մարտերի նպատակը առավելապես հոգեբանական գերազանցությունն է, որ մայրաքաղաք Ստեփանակերտում լսվող արկերի պայթյունները մարդկանց հիշեցնեն՝ մարտերը մի քանի կիլոմետր հեռավորությամբ են, ռազմաճակատը այդքան մոտ է։ Նշում են, որ հայերը պատրաստ չէին ադրբեջանցիներին այդքան խորը թիկունքում տեսնել, Ստեփանակերտի դարպասների մոտ, ինչի մասին վկայում է հանգամանքը, որ նոր խրամատներ են փորվում հապճեպ։ Դեպի Գորիս ճանապարհը փակելը շրջապատման ընկալում կձևավորի, բայց վճռական նշանակություն չունի մատակարարումների առումով, որովհետև հյուսիսային ճանապարհը կշարունակի գործել։ Այդուհանդերձ, այդ քայլը կարող է նաև խուճապ առաջացնել։ Այս ամենի համատեքստում հետաքրքիր է, որ այսօր անընդհատ շեշտադրվում է եղանակը՝ Մարտունիում, Շուշիում և Ստեփանակերտում անձրև է, Քելբաջարում/Քարվաճառում՝ ձյուն, ինչը լրջորեն խանգարում է ադրբեջանական հարձակմանը և անօդաչու ավիացիայի աշխատանքին։

Մի հավելում, նշում են, որ բացի Ղուբաթլիի ուղղությունից մարտեր են ընթանում Մարտունու Չանախչի գյուղի, Լաչինի Քյոհնաքենդի և Շուշիի հատվածում Սղնախի գյուղի տարածքում։

#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ

Վարդան Բալյանի էջից:

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հաստատվում է մեր լրահոսում տարածված տեղեկատվությունը Շուշիի մերձակայքում մարտերի…

Опубликовано Balyan Vardan Пятница, 6 ноября 2020 г.



Նման նյութեր