ԱՀԱԶԱՆԳ
Պատերազմական ճակատում աշխատում են բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ։ Հարց է առաջանում, ՀՀ պետական կառույցները՝ ԱԳ,ԱԱԾ հետևու՞մ են արդյոք, թե որ երկրներից և ինչ լրատվամիջոցների ներկայացուցիչներ են աշխատում և ինչ ինֆորմացիա են նրանք տարածում և հոդվածներ հրապարակում։ Այսպես, ֆրանսիական հեղինակավոր «Լը Մոնդ» (LE MONDE) թերթի թղթակից Ռեմի Ուրդանը( Remy Ourdan) տևական ժամանակ գտնվելով Ստեփանակերտում, իր հոդվածներոում, ոչ միայն մեզ համար տհաճ կանխատեսումներ և «փաստեր» է ներկայացնում, այլև , ահա թե ինչպես է արտահայտվում Արցախի հանրապետության և մայրաքաղաք Ստեփանակերտի մասին։ Միայն հոդվածի ( https://www.lemonde.fr/…/haut-karabakh-l-etau-se…)
վերնագիրը բավական է պատկերացում կազմելու համար , դրա բովանդակության մասին ․ « Լեռնային Ղարաբաղ․ օղակը սեղմվում է սեպարատիստ անկլավի «մայրաքաղաք» Ստեփանակերտի շուրջ» (Haut-Karabakh : l’étau se resserre sur Stepanakert, la « capitale » de l’enclave séparatiste)։
Ի դեպ, նույն Ռեմի Ուրդանը Հարավսլավիայի ճգնաժամի տարիներին աշխատել է Բոսնիայում, սակայն երբեք բոսնիացիներին չի համարել «սեպարատիստներ», իսկ մայրաքաղաք Սարաեվոն չի առել չակերտների մեջ։
Հ․Գ․ «Լը Մոնդ»-ի սեփականատերերն են գործարարներ Քսավիե Նիելն ու Մատթեո Պիկասը։
ԱՀԱԶԱՆԳ
Պատերազմական ճակատում աշխատում են բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ։ Հարց է առաջանում, ՀՀ պետական կառույցները՝…
Опубликовано Avetik Ishkhanyan Пятница, 6 ноября 2020 г.