Ժենգյալով հացը սիրված գրողի մանկության գեղեցիկ հուշերից է։ Նրա մայրը Գանձակից է եղել։
Ռուսաստանաբնակ հայտնի գրող Նարինե Աբգարյանն այսօր Երևանում վաճառում էր արցախցի կանանց թխած ժենգյալով հացը։ Սիրված գրողի ձեռքից շատերն էին ուզում ժենգյալով հաց ու նրա գրքերից գնել, հատկապես, որ ստացված գումարը փոխանցվել էր «Հայաստան» հիմնադրամին։
Վաճառելով` հերթում սպասողներին Աբգարյանը պատմում էր, որ իր մայրը Գանձակից (Կիրովաբադ) է, և Գանձակ գնալիս Թուլուզի շուկայից կամ Խանլարից միշտ ժենգյալով հաց էին գնում։
«Սա ինձ համար մանկության սիրած ուտեստ է»,–ասում է նա։
Աբգարյանը նաև պատմում է, որ ինքն էլ է կարողանում պատրաստել ժենգյալով հաց, բայց խմորն այդքան բարակ չի ստացվում։
«Ամենահամով ժենգյալով հացը քամած մածունովն է, նաև շատ առողջարար է»,–գնորդներին խորհուրդ է տալիս Նարինե Աբգարյանը։
Գրողը օգնում է արցախցի կանանց վաճառել իրենց իսկ ձեռքով պատրաստած արցախյան այս ուտեստը, որպեսզի նրանք կարողանան նաև հոգալ ընտանիքի ծախսերը, քանի դեռ տան տղամարդիկ պայքարում են հայրենի հողը պահելու համար։
Նա նաև իր գրքերի վաճառքի 30% -ն է նա փոխանցում Արցախին։